Պուտինի խորհրդական. ԱՄՆ-ն փորձում է «անակոնդայի սկզբունքով» կլանել Եվրասիան

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ միասին Եվրասիայում վարում է էքսպանսիա, որը կարելի է նկարագրել «անակոնդայի սկզբունքով»․ փորձում են Ռուսաստանին և Չինաստանին մղել դեպի հյուսիսային լայնություններ, կտրել նավահանգիստներից և առևտրային ուղիներից։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը։

«Եթե դատենք աշխարհաքաղաքականության կատեգորիաներով, ապա ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի այս էքսպանսիան արբանյակների, առաջին հերթին՝ Ճապոնիայի հետ, մարմնավորում է Եվրասիան արևելքից և հարավից ընդգրկող «անակոնդայի» սկզբունքը։ Այն կոչված է կտրել առաջատար մայրցամաքային տերություններին՝ Ռուսաստանին և Չինաստանին, տաք ծովերից, որպեսզի զրկի նրանց նավահանգիստների և առևտրային ուղիների հասանելիությունից, փակել աշխարհաքաղաքական շրջափակման օղակում և «մղել» դեպի հյուսիսային լայնություններ», – նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *