Որդին վերակենդանացման բաժանմունքում է ծանր վիճակում. Թորոսյանը արմավիրցի հոր և որդու մասին

Այդ քաղաքացիները Հայաստան են տեղափոխվել տարվա սկզբին այլ երկրից, նրանք մոտեցել են մեր միասնական սոցիալական ծառայություն, մենք նրանց առաջարկել ենք մեր ծառայությունները, այդ թվում դիմում սոցիալական բնակարանի համար, այդ թվում տեղավորում խնամքի հաստատություն, որից նրանք հրաժարվել են։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, կառավարությանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վերջերս հրապարակված հայր և որդու տեսանյութին, որտեղ հայրը սոված էր, սովամահ էր լինում, տղան շատ վատ վիճակում էր, և նրանք մեղադրում էին նախարարությանը, որ համապատասխան օգնություն չեն ստացել։

«Նրանք նույնիսկ չեն հայտնել և մեզ, և համայնքապետարանին, թե որտեղ են պատրաստվում ապրել, չգիտեմ ինչ հանգամանքներով պայմանավորված, որպեսզի մենք գոնե ընթացքում կապի մեջ լինենք։ Ըստ էության, նրանք իրենց կամքով չեն ուզեցել, որ մնան մեր ռադարի տակ որպես խոցելիություն ունեցող քաղաքացիներ։ Երբ որ նրանք հայտնվել են ռադարի տակ, դա եղել է մամուլի միջոցով, մեր քաղաքացիների միջոցով, մենք կրկին սկսել ենք զբաղվել նրանցով, նորից առաջարկել ենք տեղափոխել խնամքի հաստատություն, որից նորից նրանք հրաժարվել են։

Հիմա, եթե չեմ սխալվում, որդին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում շատ ծանր վիճակում, չեմ ուզում անձնական տվյալներ բացահայտել, բայց շատ ծանր հիվանդություն ունի, որը պայմանավորված չէ հյուծվածությամբ։ Առողջապահության նախարարության մեր գործընկերները զբաղվում են նրանով, հույս ունենք, որ կվերականգնվի, և մեր առաջարկը ուժի մեջ է՝ տեղավորվել խնանքի հաստատություն, բայց քաղաքացիները հրաժարվում են»,–ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *