Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» ուղեանցի վերին հատվածը

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը): Այս մասին NEWS.am–ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք»,–ասված է հաղորդագրության մեջ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *