Reuters․ Կատարը գազի արտահանման կտրուկ կրճատման պատճառով կորցրել է 24 միլիարդ դոլար

Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ֆոնին Կատարը հեղուկացված բնական գազի արտահանման կտրուկ կրճատման պատճառով կորցրել է 24 միլիարդ դոլար, ինչը կազմում է երկրի մոտ հինգ ամսվա եկամուտը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկսվելուց վեց ամիս անց Կատարը հայտնվել է հակամարտությունից տնտեսական առումով ամենից շատ տուժած երկրների թվում․ երկրից հեղուկացված բնական գազի արտահանումը կրճատվել է 96%-ով։

Նավթի արտահանումը Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Իրաք և Քուվեյթ նույնպես կրճատվել է, սակայն ոչ այնքան զգալիորեն։

Մինչ Պարսից ծոցի հարևան երկրների արտահանողները կարողանում էին գաղտնի նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով, Կատարը արտահանել է հեղուկացված բնական գազի ընդամենը 18 խմբաքանակ, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 509 խմբաքանակ։

Մինչ պատերազմը Կատարը մատակարարում էր աշխարհում օրական սպառվող հեղուկացված բնական գազի մոտ մեկ հինգերորդը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *