Սիրիայի նախագահն առաջին անգամ ռեստորանում վճարել է Visa քարտով


Հարեվաններ


Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Դամասկոսի ռեստորանում առաջին անգամ Visa քարտով վճարել է հաշիվը՝ խորհրդանշելով երկրի վերադարձը միջազգային վճարային համակարգ։

Visa-ն հաստատել է, որ Սիրիայում Կենտրոնական բանկի և գործընկերների հետ հաջողությամբ փորձարկվել է միջազգային քարտային գործարքը։ Ընկերության խոսքով՝ սա կհեշտացնի երկիր այցելող օտարերկրացիների վճարումները և կնպաստի Սիրիայի ինտեգրմանը համաշխարհային թվային տնտեսությանը։

Այս քայլերը հաջորդել են Սիրիայի նկատմամբ միջազգային պատժամիջոցների թուլացմանը։ Շարաան հայտարարել է, որ երկիրը մտնում է վերականգնման և զարգացման նոր փուլ՝ նպատակ ունենալով վերականգնել իր դերը որպես առևտրային միջանցք և տարածաշրջանային տնտեսական կենտրոն։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *