Ժամանակակից քաղաքային կառավարման հիմքում ճշգրիտ տվյալներն են, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Վերջին տարիներին ինտենսիվ աշխատում ենք դրանց հավաքագրման և թվայնացման ուղղությամբ, իսկ արդյունքների մի մասն արդեն կարող եք տեսնել Երևանի GIS հարթակում՝
«Երթևեկության կառավարման համար տվյալներն առանձնապես կարևոր են, դրանք օգնում են հասկանալ տրանսպորտային հոսքերը, բացահայտել ծանրաբեռնված հատվածներն ու ճշգրիտ որոշումներ կայացնել։ Այս ուղղությամբ արդեն լավ նորություններ ունենք, որոնց մասին շուտով կպատմենք»,- գրել է քաղաքապետը։