Վենեսուելան կարող է դուրս գալ ՕՊԵԿ-ից. Bloomberg


Աշխարհ


ՕՊԵԿ-ի հիմնադիր հինգ երկրներից մեկը՝ Վենեսուելան, քննարկում է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից դուրս գալու հնարավորությունը, Bloomberg գործակալությանը հայտնել են աղբյուրները։

Գործակալության փոխանցմամբ՝ այդ գաղափարը քննարկվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ, սակայն վերջնական որոշում դեռեւս չի ընդունվել։

Վենեսուելայի համար ՕՊԵԿ-ից դուրս գալը եւ, համապատասխանաբար, սահմանափակումներից ազատվելը ապագայում կօգնի ավելացնել նավթի արդյունահանումը, իսկ ԱՄՆ-ին հնարավորություն կտա ավելի ակտիվորեն իրագործել Վենեսուելայում իր ծրագրերը, գրում է Bloomberg-ը։

2026 թվականի սկզբին ԱՄՆ-ը Կարակասում հատուկ գործողություն իրականացրեց եւ առեւանգեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Նա այժմ կալանավորված է Նյու Յորքում եւ սպասում է իր դատավարությանը։

Ըստ գործակալության` Մադուրոյի կալանավորումից հետո Միացյալ Նահանգները ներկայում բանակցություններ է վարում Վենեսուելայի նավթային հանքավայրերում խոշոր մասնաբաժին ձեռք բերելու շուրջ։

Մայիսին ՕՊԵԿ-ից դուրս է եկել նավթի մեկ այլ խոշոր արտահանող՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Հունիսին կազմակերպությունից դուրս գալու իր մտադրության մասին էր հայտնել Իրաքը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *