Կառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. Ազատություն

«Դոպինգ սփեյս» ընկերությունը երկու ամիս է՝ չի կատարում կառավարության պահանջը և Ջեննիֆեր Լոպեսի համերգի կազմակերպումից հետո պետբյուջե չի վերադարձնում ավելի քան 534 միլիոն դրամը։ Մյուս կողմից ԿԳՄՍՆ-ն 2024-25 թվականներին գործողություններ է ձեռնարկել, որ հնարավորություն են տվել «Դոպինգ սփեյս»-ին ազատվել համերգի հետաձգումից կուտակված հավելյալ տույժերից, տուգանքներից։ Չնայած այս ամենին՝ նույն կառավարությունը նույն ընկերության հետ մոտ 9 մլն դոլարի նոր պայմանագրեր է կնքել՝ այլ միջոցառում կազմակերպելու համար. գրում է «Ազատություն»-ը։

«Ազատություն»-ը ավելի քան մեկ տարի ԿԳՄՍ նախարարության հետ գրագրություն է վարել՝ ստանալու անհրաժեշտ տվյալներ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի փաստացի ծախսերի, պայմանագրային պարտավորությունների ու դրանցում հընթացս կատարված փոփոխությունների վերաբերյալ։

Ինչ գումար է ենթակա վերադարձի

ԿԳՄՍ նախարարությունը շուրջ երկու ամիս է՝ չի կարողանում Ջենիֆեր Լոպեսի հայաստանյան համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս» ընկերությունից հետ ստանալ վերադարձի ենթակա ավելի քան 502 մլն դրամը։ Բանն այն է, որ համերգի համար «Դոպինգ սփեյս»-ին հատկացված 2.3 մլրդ դրամից ընկերությունը տնտեսել է մոտ մեկ քառորդը՝ ավելի քան 1.3 մլն դոլար, բայց այն դեռ բյուջե չի վերադարձրել, չնայած պայմանագրով սահմանված է, որ ծախսերի թերակատարման դեպքում կառավարությունն իրավունք ունի հետ պահանջել գումարը կամ գանձել բանկային երաշխիքից։

Չօգտագործված 1.3 մլն դոլարից բացի «Դոպինգ սփեյս»-ը նախարարությանը դեռ չի վերադարձրել նաև 7.8 միլիոն դրամի տույժ-տուգանքներ, որ գոյացել են հաշվետվությունները վերջնաժամկետից ուշ ներկայացնելու համար, նաև՝ պայմանագրով պարտավորված 24.4 մլն դրամ միանվագ վճարը։ Սրանից բացի, նախարարությունը ձեռնարկել է այնպիսի գործողություններ, որ համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս»-ը խուսափի համերգի չկայացած յուրաքանչյուր օրվա համար տույժեր վճարելուց, որ ամբողջական հաշվարկի դեպքում կհասնեին միլիարդների։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *