ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 2026 թվականի սեպտեմբերի 6-7-ը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումին:
Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2026 թվականի սեպտեմբերի 6-7-ը գործուղել Վրաստան (Բաթում)՝ Վրաստանի միջազգային ծովային ֆորումին մասնակցելու նպատակով։
2. Դավիթ Խուդաթյանի՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Խուդաթյանի՝ Վրաստան գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։