Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը կորցրել է 2 մլրդ դոլար


Բիզնես


Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի կարողությունը մեկ տարվա ընթացքում նվազել է ավելի քան երկու միլիարդ դոլարով։ Մեկ տարի առաջ այն գնահատվում էր 7,1 միլիարդ դոլար, իսկ այժմ գնահատականը նվազել է մինչեւ 5 միլիարդ դոլար։ Սա պարզ է դառնում Ռուսաստանի ամենահարուստ կանանց Forbes-ի հրապարակած նոր վարկանիշից։ Հակառակ սրան` նա շարունակում է գլխավորել հարուստ կանանց ցուցակը։

Պարբերականը Կիմի կարողության նվազման պատճառներ է համարում ֆոնդային շուկայի անկումը եւ ուկրաինական հարձակումները մարքեթփլեյսի պահեստների վրա։

Ըստ նոր վարկանիշի` Ռուսաստանի ամենահարուստ կանանց ընդհանուր կարողությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 6,8 միլիարդ դոլարով, իսկ կին միլիարդատերերի թիվը իննից դարձել է չորս։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *