Հնդկաստանը նախատեսում է ձեռք բերել ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համալիրներ։ Այս մասին հայտնել է հանրապետությունում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը։
«Հնդկաստանը նախատեսում է ձեռք բերել մարտական պայմաններում փորձարկված Javelin հակատանկային համալիրներ»,- գրել է նա X-ում։
Ինչպես հիշեցրել է դեսպանը, 2026 թվականի մայիսին ԱՄՆ պաշտպանության նախարարը «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության համաժողովում հայտնել էր, որ «սա զգալի առաջընթաց է ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև պաշտպանական համագործակցության ոլորտում՝ հնարավորություններ բացելով համատեղ արտադրության համար»։
«Մեր երկրների միջև փոխգործակցությունը հասել է աննախադեպ բարձր մակարդակի»,- եզրափակել է Գորը։