Վիեննայում որոնում են հինգ միլիոն եվրո արժողությամբ վզնոցի գողության մեջ կասկածվողներին

Վիեննայի ոստիկանությունը լայնածավալ որոնումներ է իրականացնում Կիրառական արվեստի թանգարանից (MAK) վզնոցի գողության մեջ կասկածվող երկու անձանց հայտնաբերելու համար, նշվել է իրավապահների հաղորդագրությունում։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, գողությունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ ցերեկային ժամերին, Վիեննայի կենտրոնում գտնվող Կիրառական արվեստի թանգարանում։ Երկու անհայտ անձինք կոտրել են ապակե ցուցափեղկը, վերցրել ցուցանմուշը և դիմել փախուստի։ Ավելի ուշ ավստրիական լրատվամիջոցները ճշտել են, որ խոսքը կարող է լինել Van Cleef վզնոցի մասին, որը ցուցադրված էր Glanzstücke ցուցահանդեսում։

«Հանցագործները հափշտակված զարդի հետ փախել են անհայտ ուղղությամբ։ Սկսվել են լայնածավալ որոնողական միջոցառումներ, այդ թվում՝ Վիեննայի ոստիկանության ծառայողական շների ստորաբաժանման հետախույզ շան ներգրավմամբ», – նշվել է ոստիկանության հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *