
«Երբ եվրոպական առաջնորդները որոշում կայացրեցին համաժողովը հենց այս ժամանակահատվածում կազմակերպել Երևանում, ակնհայտ էր, որ որոշել են գալ, որպեսզի իրենց քաղաքական աջակցությունը հայտնեն Հայաստանում գործող դավաճանական ռեժիմին։ Եվ սա է գագաթնաժողովի բուն ուղերձը, ինչը մերժելի է որպես երևույթ, որովհետև իր մեջ պարունակում է նախընտրական հստակ էլեմենտներ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մայիսի 4-5-ը Երևանում կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին։ «Այս ձևաչափը լավն է, այն պետք է մի օր գար Հայաստան, վատ է, որ գալիս է Հայաստան հենց այս ժամանակահատվածում և այս մտադրությամբ։ Գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել իր նախընտրական քեֆի»,- հավելել է Աշոտյանը։