Սեպտեմբերի 1-ին նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպում. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հաստատեց

 

Առաջիկայում նախատեսվում
է
ՀՀ
վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՀՀ վարչապետի մամուլի
քարտուղար Մելանյա Հարությունյանը
Civic.am-ի հետ զրույցում հաստատեց, որ սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը կհանդիպեն Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության
(ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։

 

Նշենք, որ ավելի վաղ  Պուտինի օգնական
Յուրի Ուշակովը
հայտնել էր հանդիպման մասին:

 

Ուշակովի խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը
կանդրադառնան Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը և Եվրասիական
տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում համագործակցությանը։

 

«Մենք շարունակում ենք պնդել, որ
Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցությանը՝ միաժամանակ ԵԱՏՄ-ի շրջանակում
համագործակցությունից մեծ օգուտներ ստանալով։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ
կարգավորել»,- ասել է Ուշակովը։

 

Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ
հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի նաև Հայաստանում վերջին
ձերբակալություններին։ Նրա խոսքով՝ խոսքը նաև այն ընդդիմադիր գործիչների մասին է,
որոնք հանդես են եկել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ակտիվացման
օգտին։ Ուշակովը նշել է, որ այդ իրավիճակը մտահոգում է Ռուսաստանի ղեկավարությանը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *