Հայաստանի քաղաքացին կասկածվում է Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացու սպանության մեջ․ նա ձերբակալվել է

Հայաստանի քաղաքացին կասկածվում է Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացու սպանության մեջ և ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, հայտնում է Грузия Online-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվությանը։

Գերատեսչության տվյալներով՝ երկու օտարերկրյա քաղաքացիների միջև տեղի է ունեցել կոնֆլիկտ, որի ընթացքում նրանցից մեկը սառը զենքով և բութ առարկայով հարվածել է մյուսին, ապա դիմել փախուստի։ Տուժողը մահացել է տեղում։

Վրաստանի ՆԳՆ-ում ճշտել են, որ կասկածյալը հայտնաբերվել է օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ու ձերբակալվել։ Իրավապահները նաև առգրավել են ենթադրյալ հանցագործության գործիքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սպանությունը տեղի է ունեցել Թբիլիսիի կենտրոնում՝ Բարաթաշվիլիի զբոսայգու շրջանում։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածը մոտ 60 տարեկան է։

Քննությունը վարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է պատիժ՝ մինչև 15 տարվա ազատազրկման տեսքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *