Ավտովթար Երևանում. հարսանիքի մեկնող «Mercedes G»-ն բախվել է կայանված ավտոմեքենաներին

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Թբիլիսյան 14/2 հասցեի դիմաց «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, ինչի հետևանքով վերջինն առաջ շարժվելով՝ հարվածել է մեկ այլ կայանված «Toyota»-ի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա տեղի է ունեցել ևս մեկ ավտովթար՝ երկու տրանսպորտային միջոցների մասնակցությամբ․ այստեղ նույնպես տուժածներ չկան։

Ականատեսների փոխանցմամբ՝ «Mercedes G»-ն մեկնում էր հարսանեկան արարողության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *