Օգոստոսի 29-ի կեսօրից հետո, 30-31-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երեւանում օգոստոսի 29-ին կեսօրից հետո, 30-31-ին և սեպտեմբերի 1-2-ի՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։