ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 10։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ից մինչև 16։00-ն ընկած ժամանակահատվածում, Աբովյան քաղաքում նույնպես փորձարկվելու են էլեկտրական շչակներ։