Թիվ 47 ավտոբուսում ուղևորը հարվածել է մոնիտորին և վնասել այն․ պատճառվել է մոտ 550 հազար դրամի վնաս

Օգոստոսի 19-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։05-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ թիվ 47 երթուղու ավտոբուսում ուղևորը ձեռքով հարվածել է ավտոբուսի սրահում գտնվող մոնիտորին և վնասել այն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդ Իգոր Ծ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 14։40-ի սահմաններում Քանաքեռ 1-ին փողոցի 18 հասցեի մոտ ավտոբուսում ուղևորներից մի կին դիմացի դռնից իջնելու հետ կապված վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ձեռքով հարվածել է ավտոբուսի սրահում գտնվող մոնիտորին, ինչի հետևանքով վնասվել է մոնիտորի էկրանը և պատճառվել է մոտ 550 հազար դրամի վնաս։

Ոստիկանները պարզել են, որ այդ կինը Երևանի բնակիչ 45-ամյա Հերիքնազ Պ․-ն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *