Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կարող են Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ

Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ որոշումը պետք է ընդունեն հենց հայերը, ինչի համար Ռուսաստանն առաջարկում է անցկացնել հանրաքվե, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նաև հայտնել է, որ այս թեման կարող են շոշափել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կայանալիք առաջիկա հանդիպման ընթացքում։

«Իրենց ճակատագրի մասին որոշումը պետք է ընդունեն հենց հայերը։ Եվ մենք հենց դա էլ առաջարկում ենք նրանց անել՝ անցկացնել հանրաքվե»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ըստ նրա, Պուտինի և Փաշինյանի՝ Բիշքեկում կայանալիք հանդիպմանը կարող է քննարկվել Հայաստանում հանրաքվե անցկացնելու հարցը՝ երկրի ապագայի վերաբերյալ Եվրամիության կամ Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների համատեքստում։

Պեսկովը նաև ընդգծել է երկու երկրների առաջնորդների առաջիկա շփման կարևորությունը։

«Ամեն անգամ բարձր մակարդակով շփումը կարևոր է»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *