ԱՄՆ-ի Գրանդ Կանյոն ազգային պարկից մոտ 50 մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ կիրճի հատվածներից մեկում հանկարծակի վարարում է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Ազգային պարկերի ծառայությունը (NPS)։
Վարարումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ցերեկը, Բրայթ Էնջել կիրճում։ NPS-ի տվյալներով, ոչ ոք չի տուժել։ Փրկարարները օդային տարհանում են իրականացնում Phantom Ranch զբոսաշրջային համալիրի տարածքում գտնվող մոտ 50 մարդու համար։
Դեպքի պատճառով իշխանությունները մինչև հետագա ծանուցում փակել են ամբողջ North Kaibab Trail արահետը և Phantom Ranch-ի տարածքը։
Phantom Ranch-ը պատմական և չափազանց հայտնի զբոսաշրջային համալիր է, որը գտնվում է Գրանդ Կանյոնի ստորոտում՝ Բրայթ Էնջել առվակի մոտ։ Սովորաբար այս վայրում տեղերն ամբողջությամբ ամրագրվում են մի քանի ամիս առաջ։
Պարկի վարչակազմը զբոսաշրջիկներին կոչ է արել չմոտենալ փակ տարածքներին։ Phantom Ranch-ի օպերատորը պետք է առանձին տեղեկացնի հյուրերին նրանց ամրագրումների ճակատագրի մասին։
Գրանդ Կանյոն ազգային պարկը ԱՄՆ-ի ամենաշատ այցելվող ազգային պարկերից է։ 2025 թվականին այն այցելել է ավելի քան 4,4 մլն մարդ։