Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով

ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողություն՝ հետևելով որսի օրինականությանն ու սահմանված կանոնների պահպանմանը։

Որսի կանոնների պահպանումը կարևոր է ոչ միայն օրենսդրական պահանջների կատարման, այլև վայրի կենդանիների, կենսաբազմազանության և բնական էկոհամակարգերի պահպանության տեսանկյունից:

Էկոպարեկային ծառայությունը կոչ է անում որսորդներին դրսևորել պատասխանատու և իրավագիտակից վարքագիծ՝ որսն իրականացնելով բացառապես սահմանված կարգի շրջանակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *