ԱՄՆ-ի զինված ուժերը հարված են հասցրել Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող իրանական հրթիռային կայաններին, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
Ըստ նրա, սա դարձել է ԱՄՆ-ի առաջին ռազմական գործողությունը Իրանի դեմ մոտ մեկ ամսվա ընթացքում։
Աղբյուրի տվյալներով, ամերիկյան ուժերը հարձակվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կայանների վրա, որոնք պատրաստվում էին հրթիռներ արձակել և նեղուցում ծովային ականներ տեղադրել։ Պաշտոնյան խոսել է անանունության պայմանով, քանի որ խոսքը զգայուն ռազմական տեղեկատվության մասին է։
Իր հերթին իրանական Mehr գործակալությունը հայտնել է Հորմուզի նեղուցում գտնվող Լարակ կղզու շրջանում պայթյունների ձայների մասին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է հարձակման փաստը։ Տարածված հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն հայտնում է մի քանի զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու մասին։ Հարվածի պատասխանատվությունը դրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի վրա, ինչպես նաև հայտարարվել է, որ հարձակումը «կհանգեցնի ագրեսորի պատժին»։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից անմիջապես հետո, երբ ամերիկացի զինվորականներն ավարտել էին Հորմուզի նեղուցի միջազգային նավարկության ուղիները ծովային ականներից մաքրելու գործողությունը։
Հորմուզի նեղուցը համաշխարհային նավթի առևտրի կարևորագույն ուղիներից մեկն է։ Դրա հնարավոր ականապատումը կամ նավարկության սահմանափակումը վտանգ է ստեղծում էներգակիրների մատակարարումների խափանումների համար։