Brent նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը մինչև 90,46 դոլար

Նավթի գինը բարձրանում է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը կազմել է 90,46 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 2,36 դոլարով (2,68 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Ուրբաթ այս պայմանագրերը էժանացել էին 0,42 դոլարով (0,47 տոկոս)՝ հասնելով 87,1 դոլարի մեկ բարելի դիմաց։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 2,21 դոլարով (2,65 տոկոս)՝ մինչև 85,61 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով դրանց արժեքը նվազել էր 0,13 դոլարով (0,16 տոկոս)՝ մինչև 83,4 դոլար մեկ բարելի դիմաց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *