ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 29-ի որոշումներով՝
Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում,
Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում,
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում,
Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում,
Նելլի Դավթյանը վերանշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում։