ՆԱՏՕ-ի ակտիվությունը Հյուսիսային բևեռում մեծացնում է զինված բախումների ռիսկերը. Լավրով


ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը Հյուսիսային բևեռում ստեղծում է ուղղակի սպառնալիքներ Ռուսաստանի անվտանգության համար և մեծացնում զինված բախումների ռիսկերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ փետրվարին Հյուսիսատլանտյան դաշինքը սկսել է «Արկտիկական ժամապահ» գործողությունը։

Նրա խոսքով՝ Արտիկական տարածաշրջանի ռազմականացումը չի բխում խաղաղության շահերից, իսկ Մոսկվան հետևողականորեն պաշտպանելու է իր շահերը և համարժեք պատասխան է տալու ոչ բարեկամական գործողություններին։

«Ռուսաստանն աշխարհի ցանկացած տարածաշրջանում նախընտրում է կառուցողական երկխոսությունը, սակայն անհրաժեշտության դեպքում մեր ազգային շահերը պաշտպանված կլինեն առկա բոլոր միջոցներով»,- գրել է Լավրովը «Միջազգային համագործակցությունն Արկտիկայում. մարտահրավերներ և հնարավորություններ» հոդվածում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *