Մեկնարկել է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը. ովքե՞ր են մասնակցում

Ղրղզստան երկօրյա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպում է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հայտնի է նաև, որ նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հրապարակված կադրերի համաձայն՝ հայկական պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Ադրբեջանական կողմից ներկա են ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *