«Վեոլիա ջուր»-ն էջմիածնում ներդրումներ է կատարում


Հայաստան


«Վեոլիա Ջուր» ընկերությունը Էջմիածնի Չարենցի թաղամասում քայքայված ու մաշված պողպատե ջրագծերը փոխարինում է պոլիէթիլենային խողովակներով։ Այստեղ 31 բազմաբնակարան շենք ու մոտ 800 սեփական տուն կա։

Մինչև այս, հարակից Լերմոնտով ու Պատկանյան փողոցներում արդեն 160 մմ տրամագծով 210 գծամետր հատված  փոխարինվել է պոլիէթիլենային խողովակներով։ Դրանց նորացումը կենսական նշանակություն ուներ․ պողպատե քայքայված խողովակները հաճախակի խնդիրներ էին առաջացնում։

Աշխատանքների ավարտին անհատական ջրաչափական հորեր կտեղադրվեն, ջրաչափերը կտեղափոխեն սահմանազատման կետեր։ Իսկ տնտեսված ջուրը կուղղվի ցանցի խնդրահարույց հատվածների ջրամատակարարման ցանցի բարելավմանը, հատկապես, որ  բաժանորդների թիվն անընդհատ ավելանում է։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *