Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնը («ՀայԱրտ» Կենտրոն) լուսանկարչության 200-ամյակի առթիվ Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ կներկայացնի Թորոս Ալաջաջյանի «Սև և սպիտակի լույսը» խորագրով լայնածավալ հետահայաց ցուցահանդեսը։
Թորոս Ալաջաջյանի բացառիկ հավաքածուն ներկայացնող ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 11-ից դեկտեմբերի 11-ը։
Ցուցահանդեսում կներկայացվի 13 երկիր ներկայացնող 55 լուսանկարչի՝ Անրի Կարտիե-Բրեսոնի, Սեբաստիան Սալգադոյի, Մարկ Ռիբուի, Ռենե Բյուրիի, Դեյվիդ Լինչի, Անտուան Ագուջյանի, Ֆրանսուազ Դեմյուլդերի, Մարի-Լոր դը Դեքերի և այլ անվանի հեղինակների 114 սև-սպիտակ լուսանկար՝ անդրադառնալով լուսանկարչության և լուսատպության արվեստների զարգացմանն ու փոխկապակցվածությանը։
Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին Արդի արվեստի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտա 7ա հասցեում։