Նովակ Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ 2006 թվականից ի վեր պարտվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարի առաջին շրջանում։ Օգոստոսի 31-ին կայացած US Open-ի մեկնարկային խաղում 39-ամյա սերբ թենիսիստը 4 ժամ 40 րոպե տևած մρցախաղում 5 սեթում՝ 6:7 (5:7), 7:5, 6:4, 2:6, 1:6 հաշվով զիջել է աշխարհի 49-րդ ռակետ, արգենտինացի Մարիանո Նավոնեին։
Սա Ջոկովիչի համար եղել է կարիերայում ամենաերկարատև հանդիպումը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի մեկնարկային փուլերում։ Վերջին անգամ նա մրցաշարի առաջին շրջանում պարտվել էր դեռևս 2006 թվականին՝ Australian Open-ում։