Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ է ժամանել օգոստոսի 31-ին, որտեղ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: