Նաիր Տիկնիզյանը մասնակցել է «Օլիմպիակոս»-ի ամբողջ խաղին


Սպորտ


Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մասնակցել է «Օլիմպիակոս»-ի հանդիպմանը։

Հունաստանի Սուպերլիգայի երկրորդ տուրում Ժոտա Սիլվայի՝ 31-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ «Օլիմպիակոսը» 1։0 հաշվով հաղթել է «Աստերասին»։ Այս խաղում առաջին անգամ «Օլիմպիակոսի» մեկնարկային կազմում էր Նաիր Տիկնիզյանը։ Հայաստանի հավաքականի պաշտպանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և արժանացել նաև դեղին քարտի։ Այժմ «Օլիմպիակոսը» 6 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատար չորս թիմերից մեկն է։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *