Հորմուզի նեղուցի ականապատումը կանխելու նպատակով Իրանի նկատմամբ կանխարգելիչ հարվածների մասին ԱՄՆ հայտարարությունները հորինվածք են, հաղորդել է Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին։
ԱՄՆ զինված ուժերը պնդում են, որ հարվածել են Իրանին, որպեսզի խոչընդոտեն նրա ուժերին ականապատել Հորմուզի նեղուցը։
«Այս ամենը ֆանտազիա է և հնարովի խոսքեր։ Երեկվա բախումները որևէ առնչություն չունեն (Հորմուզի նեղուցի) ականապատման հետ», – գործակալությանը հայտնել է աղբյուրը։