Պուտինը հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ

ՇՀԿ գագաթաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հաղորդել է Կրեմլը։

Մոսկվան պատրաստ է աշխատել Ռուսաստանի և Չինաստանի միջև անվիզա ռեժիմը մշտական հիմքի վրա տեղափոխելու ուղղությամբ, եթե Չինաստանում դա օգտակար համարեն, հայտարարել է Պուտինը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգանում է բոլոր ուղղություններով։ Ցավակցություն եմ հայտնել Նեպալում և Տիբեթում ջրհեղեղի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին», — նաև նշել է Պուտինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *