Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի երկկողմ հանդիպումը։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, օգնական Յուրի Ուշակովը, ինչպես նաև մի շարք նախարարներ ու գերատեսչությունների ղեկավարներ:
Հանդիպմանը ՌԴ նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է բոլոր ոլորտներում։ Ըստ նրա՝ Մոսկվան պատրաստ է համագործակցել Պեկինի հետ՝ առանց վիզայի ռեժիմը մշտական դարձնելու համար, եթե Չինաստանը դա համարի օգտակար։