«Աքիլեսյան վահան». Իսրայելը և Հունաստանը 3 միլիարդ եվրոյի համաձայնագիր են կնքել


Աշխարհ


Իսրայելը և Հունաստանը ստորագրել են մոտավորապես 3 միլիարդ եվրոյի լայնածավալ պաշտպանական համաձայնագիր, որը կոչվում է «Աքիլեսյան վահան»: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պայմանագիրը ենթադրում է, որ իսրայելական կողմն Աթենքի կարիքների համար կկառուցի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության առաջավոր բազմամակարդակ համակարգ:

Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն պահեստի գեներալ-մայոր Ամիր Բարամը և նրա հույն գործընկեր Իոանիս Բուրասը:

«Ըստ համաձայնագրի՝ Իսրայելը Հունաստանում կկառուցի համալիր բազմամակարդակ հակաօդային պաշտպանության համակարգ, որն ամբողջությամբ բաղկացած կլինի իսրայելական արտադրության համակարգերից և կօգտագործի պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանական կառույցների կողմից կուտակված լայնածավալ մարտական ​​փորձը», – նշված է հաղորդագրության մեջ:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը նշել է, որ սա իսրայելահունական ռազմական համագործակցության պատմության մեջ խոշորագույն գործարքն է և առավել մասշտաբայիններից մեկը Իսրայելի ռազմական արդյունաբերության համար։

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *