ԱՍՀՆ-ն վերանվանվում է աշխատանքի և բարեկեցության նախարարություն. նախագահը ստորագրել է օրենք


Հայաստան


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ու կից օրենքներում համապատասխան փոփոխությունների փաթեթը, ըստ որի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանվում է աշխատանքի և բարեկեցության նախարարության։ 
 
«Նախարարության նոր անվանումը պայմանավորված է նրանով, որ նախարարության գործունեության ոլորտներն իրենց էությամբ վաղուց արդեն դուրս են եկել բացառապես սոցիալական պաշտպանության, տարբեր խնդիրների արձագանքելու շրջանակից և ընդգրկում են մարդու կյանքի որակի, զբաղվածության, ժողովրդագրության, ընտանիքի բարեկեցության և սոցիալական ինտեգրման փոխկապակցված ուղղությունները, ուստի նախարարության անվանումն ու լիազորությունները պետք է արտացոլեն այդ ընդլայնված առաքելությունն ու սահմանադրական դերակատարությունը»,- նշում են նախարարությունից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *