Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, տեղի է ունեցել Իրանի նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Կողմերը քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև համագործակցության վերջին զարգացումները և ընդգծել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։