Դա ցավոտ որոշում էր… ․ Լիոնել Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Լիոնել Մեսսին պաշտոնապես հայտարարում է Արգենտինայի ազգային հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին։

«Աշխարհի առաջնության եզրափակիչից անցած ժամանակից և երկար մտորումներից հետո ցանկանում եմ բոլորին հայտնել, որ հեռանում եմ ազգային հավաքականից։ Դա ցավոտ որոշում էր, և այն դեռ խորապես ազդում է ինձ վրա, սակայն գիտեմ, որ հիմա ճիշտ ժամանակն է»,- Instagram-ի իր էջում գրել է Մեսսին։

39-ամյա հարձակվողը Իսպանիայի առաջնության, «Բարսելոնայի» և Արգենտինայի ընտրանու պատմության լավագույն ռմբարկուն է։ Բացի այդ, նա համաշխարհային ֆուտբոլի միակ խաղացողն է, որին հաջողվել է ութ անգամ նվաճել «Ոսկե գնդակը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *