Ռուսաստանի և Հայաստանի գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների շահերին. Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների շահերին. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր չէ․ մենք նախկինի պես կարծում ենք, որ գործընկերությունը մեր երկու երկրների համար այն է, ինչը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին», – ասել է նա «Վեստի»-ին տված հարցազրույցում։

Պեսկովը հավելել է, որ եթե Փաշինյանն ունի այլ դիրքորոշում, որը նա կկարողանա բացատրել հայ հասարակությանը, ապա հանրաքվեի անցկացման դեպքում ՀՀ քաղաքացիները կարտահայտեն իրենց վերաբերմունքն այդ հարցի վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *