Ադրբեջանի
նախագահի օգնական և նրա աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ
Հաջիևը Բիշքեկում հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն
Սիմոնյանի հետ։ Հաջիևը հանդիպման մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։
«Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բիշքեկում կայացած
հանդիպումից հետո խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները շարունակվել են Ալեն
Սիմոնյանի հետ», – գրել է նա։