ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Կանսկի թիվ 2 դպրոցում յոթերորդ դասարանի աշակերտուհին փորձել է դանակով հարվածել ֆիզիկայի ուսուցչուհուն։ Ենթադրաբար, աղջիկը նաեւ փորձել է նետել դյուրավառ խառնուրդով շիշ։ Դպրոցում նախատեսված հանդիսավոր միջոցառումը չեղարկվել է, հայտնում է «Осторожно, новости/Զգուշացեք, նորություններ» թելեգրամյան ալիքը։
Դպրոցում հրաժարվել են մեկնաբանություն տալ ալիքի թղթակցին։
Հարձակման հետեւանքով յոթ մարդ է տուժել։ Կրասնոյարսկի երկրամասի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ շտապօգնության մեքենայով Կանսկի միջշրջանային հիվանդանոց են տեղափոխվել հինգ երեխա եւ երկու մեծահասակ»։
Բոլոր տուժածները զննվել են բժիշկների կողմից, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, ապա նրանք տեղափոխվել են ամբուլատոր հսկողության։