Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Վիետնամի փոխնախագահի հանդիպումը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման շրջանակում կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ: 

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի ու Վիետնամի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորել քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը:

Վարչապետ Փաշինյանը հիշատակել է 2019 թվականի պաշտոնական այցը Վիետնամ և շեշտել բարձր մակարդակի շփումների  ու փոխայցերի կազմակերպման անհրաժեշտությունը: 

Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի հետագա առաջմղմանը միտված քայլերի շուրջ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *