«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով սեպտեմբերի 1-ին ժամը 03:05-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Դեմիրճյան, Անտառային, Սարյան, Սարմենի փողոցների, Բաղրամյան պողոտայի 1-ից մինչև 28 հասցեների, Զառուբյան, Լեմկինի, Գ.Հարությունյան, Լեռ Կամսարի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։