Սի Ծինփինը կոչ է արել վերականգնել ՄԱԿ հեղինակությունը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մասնակից երկրները պետք է համատեղ ջանքեր գործադրեն՝ վերականգնելու համար Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) հեղինակությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Անհրաժեշտ է վերականգնել ՄԱԿ հեղինակությունը, կազմակերպությանը նոր շունչ հաղորդել», – ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Բիշքեկում ՇՀԿ+ ձևաչափով գագաթնաժողովում։

Ինչպես ճշտել է Չինաստանի առաջնորդը, գլոբալ և տարածաշրջանային համագործակցության խթանման ինստիտուտները «պետք է գործեն ավելի համակարգված և արդյունավետ»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *