Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան նախկինի պես պատրաստ է վերսկսել նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով։ Նրա պնդմամբ՝ մատակարարումները դադարեցվել են Կիևի կողմից իրականացվող «շանտաժի» պատճառով։
Պեսկովը շեշտել է, որ դեպի Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարման վերսկսումը բացառապես կախված է Ուկրաինայից։ Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ գործընթացը կվերականգնվի միայն այն դեպքում, եթե Կիևը պատրաստակամություն հայտնի «բացել խողովակը» և դադարեցնի քաղաքական ճնշումները տարանցման հարցում։