Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը «տարօրինակ» է անվանել Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերենով ելույթ ունենալու որոշումը, հայտնում է РИА Новости-ն:
«Նա, թերևս, իմացել է, որ հնարավոր է հայերենից այլ լեզուներով թարգմանություն ապահովել, և իր ելույթն ունեցել է հայերեն: Դա հազվադեպ պատահող բան է. իմ կարծիքով՝ նախկինում նա հանդիպումներին նման բան թույլ չէր տվել», — Life-ի թղթակից Ալեքսանդր Յունաշևի հետ զրույցում ասել է Ուշակովը:
«Ինձ դա տարօրինակ թվաց, բայց ոչ ավելին», — հավելել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը տիրապետում է ռուսերենին, սակայն Հայաստանի պետական լեզուն հայերենն է: