Վրաստանը սահմանում է նոր կանոններ սուրճի ներմուծման և վաճառքի համար

Վրաստանի իշխանությունները հայտարարում են սուրճի ներմուծման և վաճառքի նոր կարգավորման մասին, որը կուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։

Նոր տեխնիկական կանոնակարգը սահմանում է միասնական ստանդարտներ՝

  • սուրճի բոլոր տեսակների,
  • սուրճային արտադրանքի,
  • ինչպես նաև սուրճի փոխարինիչների համար՝ անկախ նրանից տեղական են, թե ներմուծված։

Նոր կանոններով, հատկապես կանաչ սուրճի փաթեթավորման վրա պարտադիր կլինի նշել՝

  • բուսաբանական անվանումը,
  • ծագման երկիրը և տարածաշրջանը,
  • բերքահավաքի տարին,
  • որակի կատեգորիան և դասը։

Արդեն ներմուծված ապրանքները թույլատրվելու է վաճառել մինչև դրանց պիտանելիության ժամկետի ավարտը, բայց ոչ ուշ, քան 2027 թվականի սեպտեմբերի 1-ը։


Այս փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել շուկայի թափանցիկությունը և ապահովել սպառողների համար ավելի հստակ և վստահելի տեղեկատվություն ապրանքի ծագման և որակի վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *