Գյումրու ռուսական ռազմաբազան վաղը Հայաստանում չի լինի, եթե Երևանը հետաքրքրված չլինի․ Պուտին

Գյումրու ռուսական ռազմաբազան վաղը Հայաստանում չի լինի, եթե Երևանը հետաքրքրված չլինի․ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը նախորդ օրը ժամանել է Ղրղզստան, որտեղ մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին և մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել։

«Եթե Հայաստանը կարծի, որ Հայաստանին ռուսական բազան պետք չէ, մենք վաղն իսկ դուրս կգանք։ Բայց արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրի։ Եվ եթե հայ ժողովուրդը ցանկանա մոտակայքում ունենալ որևէ ռուսական ռազմական թև, ապա մենք կմնանք, կաշխատենք և կհամագործակցենք», – նշել է Պուտինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *