Բիշքեկից վերադարձող Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ինքնաթիռը Թեհրանի փոխարեն վայրէջք է կատարել Ռեշտի միջազգային օդանավակայանում․ հայտնում է «Ազատ Իրան» Telegram-յան ալիքը։
Սեպտեմբերի 1-ի երեկոյան Թեհրանի արևելքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Փեզեշքիանի ինքնաթիռի ուղղությունը փոխվել է հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվացման պատճառով, որից հետո այն վերաուղղորդվել է դեպի Ռեշտ։
Այնուամենայնիվ, Իրանի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն բացահայտել Ռեշտում ինքնաթիռի վայրէջքի ճշգրիտ պատճառը։ Դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք ինքնաթիռը շարունակե՞լ է թռիչքը վայրէջքից հետո։